Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը»![]() 10 հունիսի 2013 - 10:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12 - 19-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն», որը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ: Աջակիցներն են «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը: Մրցույթ-փառատոնը կանցկացվի տարիքային երեք խմբով: Բոլոր խմբերի մրցութային ծրագրում ընդգրկված են Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները: Պատանեկան խմբերում մրցույթ-փառատոնն կանցնի մեկ փուլով, իսկ երիտասարդական խմբի բոլոր մասնակիցները հանդես կգան 2 փուլի ծրագրով: Պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի, Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի, Սիրիայի և Ավստրալիայի 90-ից ավելի պատանի դաշնակահարներ: Նրանցից շատերն արդեն միջազգային, հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են: Մրցութային ունկնդրումները կգնահատի հեղինակավոր միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված են ճանաչված երաժիշտներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |