Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրաժարական է տվել![]() 10 հունիսի 2013 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուսեֆ ալ Մանգուշը հրաժարական է տվել Բենգազիում զինված բախումներից հետո, որոնք ավարտվեցին մի քանի տասնյակ մարդու սպանությամբ: Ինչպես հայտնում է AFP-ն, գեներալի հայտարարությունը հրաժարականի մասին հավանության է արժանացել Լիբիայի խորհրդարանում: Ալ Մանգուշը գլխավորում էր լիբիական զորքերը 2012թ. հունվարից: Նրան բազմիցս են մեղադրել նախկին ապստամբների խմբերի զինաթափմանը խոչընդոտելու մեջ: Նախկին ապստամբների հարցն այժմ ամենաբարդն է Լիբիայում: Բացի օրինական խմբավորումներից, որոնք ենթարկվում են իշխանություններին, մինչ օրս գործում են զինված կազմավորումներ, որոնք փաստացի ոչ ոքի չեն ենթարկվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |