Սիրիայի կառավարական զորքերը սկսել են Հալեպի ազատագրման գործողությունը![]() 10 հունիսի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը «Հեզբոլլահի» ջոկատների աջակցությամբ սկսել են «Հյուսիսային փոթորիկ» կայծակնային գործողությունը Հալեպը գրոհայիններից ազատագրելու համար: Պաշտոնական սիրիական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Հալեպ քաղաքում և գավառում բանակային ստորաբաժանումները մի շարք հատուկ գործողություններ են անցկացրել՝ գրոհելով ահաբեկիչների կուտակումներն ու ռազմակայանները: Ոչնչացվել ու վիրավորել են բազում ահաբեկիչներ: Միաժամանակ արևմտյան ԶԼՄ-ները բացահայտ կերպով սատարում են սիրիական ընդդիմությանը, նրանք տեղեկություններ են տարածել նրա հերթական հրեշավոր արարքի մասին: Ըստ AFP-ի, սիրիական ընդդիմության գրոհայինները ծնողների աչքի առաջ Հալեպում գնդակահարել են 15-ամյա մի տղայի, քանի որ վերջինս հանդգնել էր ասել, որ հավատացյալ չէ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |