Թուրքիայի վարչապետը հարձակման է անցնում![]() 10 հունիսի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարձակման է անցնում՝ Անկարայում իր կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքում նա հորդորել է հակակառավարական ցույցերին պատասխանել իշխող կուսակցությանը սատարող լայնածավալ ցույցերով, ինչպես նաև քվեարկել նրա օգտին առաջիկա ընտրություններում: Հավաքվածները վանկարկում էին. «Մենք պատրաստ ենք մեռնելու հանուն քեզ, Թայիփ»: Մինչդեռ Անկարայի Ղզիլայ հրապարակում հազարավոր մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը՝ մեղադրելով նրան երկրի իսլամականացման մեջ, բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելու մեջ: Հատկապես նրանք վրդովված են Էրդողանի քամահրական արտահայտություններով ցուցարարների հասցեին, հայտնում է euronews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |