Հայտնի է «Երևան. բիզնես-վազք 2013»-ի հաղթողը

Հայտնի է «Երևան. բիզնես-վազք 2013»-ի հաղթողը

PanARMENIAN.Net - Երևանում կայացավ «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթը: Հաղթող ճանաչվեց «Ռեսո» ապահովագրական ընկերությունը: «Ռեսո» ապահովագրական ընկերության թիմը բաղկացած էր 3 վազորդներից. մասնակցում էին գործակալներ Գևորգ Բարսեղյանը, Հարություն Ղարագյոզյանը և անձնական ապահովագրության դեպարտամենտի աշխատակից Արմեն Խաչատրյանը:

Վազքի ավարտից հետո միջոցառման կազմակերպիչները «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին բացօթյա խնջույք, որի ընթացքում էլ պաշտոնապես պարգևատրեցին «Ռեսո» ապահովագրական ընկերության վազորդներին հուշամեդալներով և դեպի Վիեննա ուղևորության տոմսով, որտեղ վերջիններս կարող են մասնակցել սեպտեմբեր ամսին անցկացվող միջազգային վազքի մրցույթին:

Մրցավազքը երկու փուլով է, մանկական վազքն ու հիմնականը: Մանկական վազքին մասնակցում էին 6-10 և 10-14 տարեկան երեխաներ: Հիմնական մրցավազքի մասնակիցներն 18 և բարձր տարիքային խմբից էին:

Մրցույթը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի, Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի և Ավստրիական ավիաուղիներ ընկերությունների կողմից: Իսկ մանկական մարաթոնի հովանավորն է «Ամերիա» ընկերությունների խումբը:

Նշենք, որ ծրագրին մասնակցում էին ինչպես անհատներ, այնպես էլ հայկական և արտասահմանյան բիզնես ոլորտի առաջատար ընկերություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---