Ռուբեն Հակոբյանն առաջարկում է հայ-թուրքական արձանագրությունների շուրջ լսումներ անցկացնել![]() 10 հունիսի 2013 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում այսօր հերթական քառօրյայի մեկինարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀԿ որևէ կառույցում խորհրդակցություն անցկացրել են հայ-թուրքական արձանագորություններն ԱԺ օրակարգից հանելու մասին և նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ունի այդ կապակցությամբ: «Այս խարանը մնում է մեր խորհրդարանում»,- նկատեց պատգամավորը: ԱԺ նախագահը հայտնեց, որ նոր բան այս հարցում չկա, որևէ քննարկում չի եղել. «Հարցը գտնվում է նախագահի լիազորությունների շրջանակում, նա նման որոշում չի կայացրել»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին առաջարկեց խորհրդարանական լսումներ անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների հարցի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |