Բ. Սահակյանն ու Ա. Աշոտյանը կրթության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բ. Սահակյանն ու Ա. Աշոտյանը կրթության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի և հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---