Արցախում պետական գույքի կառավարման ոլորտում մի շարք բարեփոխումներ են նախատեսվում![]() 10 հունիսի 2013 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել են պետական գույքի կառավարման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը և միջգերատեսչական կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է իրականացնել մի շարք բարեփոխումներ` ուղղված կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և այս համատեքստում կարևորել է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |