Երևանում այս տարի բակային ճամբարներ են կազմակերպվելու![]() 10 հունիսի 2013 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթից բացի, առաջիկայում կներկայացվեն նաև մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով բաց մրցույթները: «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է քննարկել այգու վերակառուցման ներդրումային առաջակը, ուսումնասիրել «Հաղթանակ» զբոսայգու ներկա վիճակն ու գույքագրում կատարել: Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է բակային տարածքներում կազմակերպել ամառային ճամբարներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |