Նախարար. 2013թ.-ին տնտեսական աճը կձևավորվի 4,7-5,7 տոկոսի միջակայքում

Նախարար. 2013թ.-ին տնտեսական աճը կձևավորվի 4,7-5,7 տոկոսի միջակայքում

PanARMENIAN.Net - Դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն 2013թ.-ին տնտեսական աճը կձևավորվի 4,7-5,7 տոկոսի միջակայքում: Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա հայտնեց , որ տնտեսական աճի գնահատականների տարբերությունը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական ճյուղի աճի գնահատականների տարբերությամբ: «Մեր սպասումները գյուղատնտեսական աճի վերաբերյալ ավելի լավատեսական են և աճի գնահատականը 4-5 տոկոսի շրջանակներում է»,-ասաց Դավիթ Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականներով ակնկալվում է 2-4 տոկոսի աճ:

2013թ.-ին մասնավոր ներդրումների աճը ԿԲ ակնկալությամբ կկազմի 5,1 տոկոս, որը կառավարության կանխատեսումներից ավելի բարձր է: «Նկատի ունենալով,սակայն, որ ներդրումների կառուցվածքում մեծ է շինարարության դերը, իսկ շինարարության վերաբերյալ մեր և Կենտրոնական բանկի կանխատեսումները հիմնականում համահունչ են, ուստի ներդրումները ևս բարձր ցուցանիշ կունենան»,- ասաց նախարարը:

Դավիթ Սարգսյանի բնորոշմամբ՝ Կենտրոնական բանկը պետք է կարողանա ցուցաբերել ավելի մեծ ճկունություն`պատրաստ լինելով ճշգրտել դրամավարկային քաղաքականության ուղղությունները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---