Ա.Յունուսով. Ադրբեջանը ջանում է ռազմական գործողությունները վերսկսելու պատրանք ստեղծել28 հունվարի 2006 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Ռուսաստանում լույս տեսնող «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` անցած տարվա դեկտեմբերի 16-ի հրամանագրով ստեղծվող պաշտպանական արդյունաբերության նախարարությունն արտադրելու է «զենքի բոլոր տեսակները»: «Նախարարության ստեղծումը շատ լավ է երկրի համար եւ կհանգեցնի դրական արդյունքների», - ասել է նա: - «Մենք արտադրելու են ադրբեջանական բանակին անհրաժեշտ զենքի բոլոր տեսակները»: Նոր նախարարությունը ձեւավորվելու է Հատուկ մեքենաշինության եւ կոնվերսիայի պետական կոմիտեի բազայի վրա: Կառավարությունը պետք է նախապատրաստի եւ Ադրբեջանի ղեկավարին ներկայացնի առաջարկություններ նախարարության կանոնադրության եւ կառուցվածքի մասին: Որոշ ադրբեջանցի քաղաքագետներ վաղուց էին պնդում, թե պատերազմի վերսկսկման վտանգի առջեւ կանգնած երկրին պաշտպանական արդյունաբերության նախարարություն պարզապես անհրաժեշտ է: Այսօր Ադրբեջանի զինված ուժերի պահանջմունքները բավարարվում են հիմնականում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշվին:Փորձագետներից շատերը այս նախարարության ստեղծումը կապում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին նախապատրաստվելու հետ: Սրա հետ, սակայն, համաձայն չէ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը: Նրա կարծիքով, Արդբեջանը ընդամենը ջանում է ստեղծել ռազմական գործողությունները վերսկսելու պատրանք: «Ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանը ուզում է ցույց տալ իր ուժերն ու հնարավորությունները», - ասել է Յունուսը` հավելելով, որ, ստեղծելով պաշտպանական արդյունաբերության նախարարություն` Ադրբեջանն ուզում է բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում գործադրելու հավելյալ լծակներ ստանալ: «Դրանով Ադրբեջանն ուզում է ցուցադրել ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վերաբերյալ սեփական հայտարարությունների ծանրակշռությունը», - կարծում է ադրբեջանցի փորձագետը: - «Պարզ է, որ ղարաբաղյան համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո (եթե, իհարկե, դա տեղի ունենա), պաշտպանական արդյունաբերության նախարարությունը կվերածվի անպետք կառույցի ու կլուծարվի»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |