ՀԱԿ պատգամավոր. Գները բարձրանում են 10 տոկոսով, թոշակները՝ 5, բա մարդը ո՞նց երկրից չգնա![]() 10 հունիսի 2013 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ երկրում ապրելու, նորմալ աշխատելու և մարդ դառնալու շանս չկա, ինչի պատճառով էլ մարդիկ արտագաղթում են: Այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի ներկայացրած 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կամ գնաճի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ աճի սխալ ցուցանիշներ են ներկայցվում: «Չի կարող լինել կարտոֆիլի այդքան արտադրություն, կամ խաղողի նման քանակի բերքատվություն, դրանք ուռճացված աճեր են։ Գյուղատնտեսության աճը չափազանցված է։ Ինչի՞ թոշակները չեք բարձրացնում, գները բարձրանում են 10 տոկոսով, թոշակները՝ 5 տոկոսով, բա այդ մարդը ո՞նց երկրից չգնա»,- հայտարարեց պատգամավորը։ Նա առաջարկեց դրամավարկային խորհուրդ ստեղծել, առաջարկին միացավ նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նրա կարծիքով՝ ավելորդ գործառույթները պետք է հանել ԿԲ լիազորությունների տիրույթից։ Նա հայտարարեց, որ Կենտրոնական բանկի նախագահը Հայաստանի տնտեսությունը չի ճանաչում։ «Դուք մութ սենյակում սև կատու եք ման գալիս, և միայն մի քանի կրակոցից կարող եք գտնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը և նկատեց,-«Ինքան ուզում եք թվեր հայտարարեք, միևնույն է՝ չկա կենսամակարդակի աճ։ Երկրում ռիսկայնություն կա, որևէ օտարերկրյա ներդրող ներդրում չի անի մեր երկրում, քանի որ վստահություն չունի, փոքր բիզնեսը Հայաստանում չի ապրի՝ առանց քաղաքական հենարանի»: Արծվիկ Մինասյանը կարծում է, որ դրամավարկային քաղաքականությունը որևէ կապ չունի մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, ընդհակառակը՝ ավելի է ամրապնդում հարուստների և աղքատների միջև տարբերությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |