ԱԺ-ն քննարկում է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություներ տրամադրելու առաջարկը![]() 10 հունիսի 2013 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրաջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի հիմնական նպատակը հարկային և մաքսային վճարների արտոնություններ տրամադրելն է, ինչը, ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի, կնպաստի, որ այս ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչվի: Այսօր խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ նա տեղեկացրեց, որ նախատեսվում է կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց, 150 մլն ԱՄՆ դոլար նախատեսվում է ներդնել դպրոցի կառուցման և գույքային միջոցների ձեռքբերման համար: «Այս դպրոցի շահույթները չեն բաշխվելու հիմնադիրների միջև, այլ ամբողջությամբ ներդրվելու են միջազգային կրթական համալիրում: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է տարածաշրջանային զարգացման ծրագիր, որի համար հիմնադրամի կողմից 60-70 մլնդ ԱՄՆ դոլարի ներդրումներ կիրականացվեն»,- ասաց ֆինանսների փոխնախարարը: Սուրեն Կարայանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է արտոնություններ տրամադրել բոլոր այն կազմակերպություններին, որոնք կառավարության կողմից կճանաչվեն ծրագրի իրականացնողներ, և դրանց ներմուծման, աշխատանքի իրականացման ժամանակ մի շարք արտոնություններ կտրամադրվեն: «Այս կազմակերպությունները ոչ ռեզիդենտ ընկերություններից ծառայություններ գնելիս կազատվեն առաջացած եկամուտների շահութահարկից: Իսկ դա տեղի կունենա այն դեպքերում, երբ նրանք դա կներդնեն ծրագրի իրակացման մեջ»,- պարզաբանեց Սուրեն Կարայանը: Ավելացնենք, որ դպրոցը, որում ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ և փորձագետներ, նախատեսված է լինելու 13-18 տարեկան 650 աշակերտի համար: Դպրոցի կառուցման աշխատանքները բաղկացած են երկու փուլերից: Առաջին փուլի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ շահագործման կհանձվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլում, որը նախատեսված է ավարտել 2016 թ.-ին, կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, և մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |