Գեզի զբոսայգում պատրաստվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրել![]() 10 հունիսի 2013 - 21:46 AMT PanARMENIAN.Net - 1919 թվականին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է եղել: Այս մասին հայտարարել է «Ոչ ասա ռասիզմին և ազգայնամոլութանը» (Dur De) նախաձեռնող խմբի ղեկավար Ջենգիզ Ալգան: «Մենք պատրաստվում ենք նոր հուշարձան տեղադրել, չպետք է թույլ տալ, որ անցյալը մոռացվի»,-ասել նա՝ ընդգծելով, որ «հայերին ոչնչացրել են, ու այսօր նրանց սերունդները փորձում են ապացուցել իրենց նախնիների ողբերգությունը, որոնք սպանվել են ներկայիս Թուրքիայի տարածքում»,-նրա խոսքերն է փոխանցում demokrathaber.net-ը: Գեզի զբոսայգու տարածքի մի հատվածը ժամանակին հայապատկան է եղել. 1560-ին սուլթան Սուլեյման Քանունին այդ հողատարածքը որպես երախտագիտության նշան նվիրել է հայկական համայնքին, քանի որ հայ խոհարարը փրկել էր սուլթանի կյանքը: Այդ տարածքում հայկական գերեզմանատուն է եղել:1940-ականներին քեմալականները հայերից խլեցին այդ տարածքը: Գեզի զբոսայգու աստիճանահարթակները հայկական շիրմաքարերից են պատրաստվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |