IFAD-ը մտադիր է Հայաստանից ընկուզեղեն արտահանել![]() 10 հունիսի 2013 - 19:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի նորանշանակ ղեկավար Մունիֆ Նուրալահի ղեկավարած պատվիրակությանը: Հիմնադրամը ՀՀ կառավարության հետ 1995թ-ից իրականացրել է 6 ծրագիր, որոնք ուղղվել են գյուղական բնակչության եկամուտների ավելացմանը, գյուղական բնակավայրերում ձեռնարկատիրության խթանմանն ու աղքատության նվազեցմանը, Հյուսիս-արևմտյան գոտու գյուղերի կենսամակարդակի բարձրացմանն ու սննդի անվտանգության բարելավմանը, արտադրողից մինչև իրացնող շղթան ընդգրկող հիմնական ենթակառուցվածքների արդիականացմանը: Գյուղատնտեսության նախարարն արդյունավետ գնահատեց իրականացված ծրագրերը, մասնավորապես նշելով. «Հայաստանի գյուղատնտեսությունն ունի մեծ ներուժ և առկա են իրատեսական բոլոր հնարավորություններն այն զարգացնելու համար: Պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն իր նոր ծրագրով գյուղն ու գյուղատնտեսությունը չի տարանջատել, և կառավարման առումով այն դիտարկում Է որպես մեկ ամբողջություն»: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավարն ի պատասխան նշեց, որ Հայաստանի հետ հիմնադրամի գործակցությունը կլինի անընդհատ և շարունակական ` ներկայացնելով առաջիկա գործունեության հիմնական բաղադրիչները, մասնավորապես, աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանն ու արտահանմանը, գյուղական ենթակառուցվածքների զարգացում, աջակցության ծրագրերի կառավարում: Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաև գյուղական վարկերի արդյունավետության բարձրացմանը, նշելով, որ առևտրային բանկերը բարձր տոկոսադրույքներ են սահմանում այդ վարկերի դիմաց, և հարկ է փնտրել նոր ֆինանսական գործընկերների, ովքեր ավելի հասանելի կդարձնեն հիմնադրամի տրամադրած ֆինանսական օժանդակությունը և չեն կիրառի գրավադրման մեխանիզմներ: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի նորանշանակ ղեկավար Մունիֆ Նուրալահը հավանություն տվեց այս առաջարկին, այն գնահատելով որպես բավականաչափ կառուցողական, նշելով, որ շրջել է Հայաստանի բոլոր մարզերում և վստահ է, որ իր ղեկավարած հիմնադրամի և ՀՀ կառավարության համագործակցությունն այսուհետ նույնպես կծառայի գյուղի ու գյուղատնտեսության արդիականացմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |