Էրդողանը կհանդիպի ցուցարարների առաջնորդների հետ հունիսի 12-ին

Էրդողանը կհանդիպի ցուցարարների առաջնորդների հետ հունիսի 12-ին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ցուցարարների առաջնորդների հետ հունիսի 12-ին: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Գեզի զբոսայգի պլատֆորմ» խմբի առաջնորդները դիմել են իշխող Արդարության ու զարգացման կուսակցությանը՝ հանդիպում խնդրելով վարչապետի հետ, որը համաձայնվել է դրան:

Ավելի վաղ Էրդողանը կոշտ քննադատել է բողոքող ցուցարարներին «դիակապտներ» անվանելով նրանց: Նա կոչ է արել իր կողմնակիցներին զանգվածային ակցիներ անցկացնել հունիսի 14-ին ու 15-ին Անկարայում և Ստամբուլում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---