Վարդան Մինասյան. Դանիայի վրա ճնշումը և պատասխանատվությունն ավելի շատ կլինի![]() 11 հունիսի 2013 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպել է լրագրողների հետ: Մինասյանը նշել է, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն արդեն անցյալ է, և պարզապես պետք է վերլուծություններ անել այդ խաղից: Մարզիչն ընդգծել է, որ բոլոր տղաները պատրաստ են հանդիպմանը: «Մալթայի հավաքականի հետ հանդիպման համեմատ մեկնարկային կազմում փոփոխություններ կլինեն: Դանիայի հավաքականն ուժեղ մրցակից է, սակայն այս հանդիպման ընթացքում ճնշումն և պատասխանատվությունը ավելի շատ կլինեն տանտերերի վրա, եթե հաշվի առնենք թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում»,- ասել է Մինասյանը: Դանիա- Հայաստան ԱԱ ընտրական մրցաշարի հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:15-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |