Ստամբուլում ոստիկանները սկսել են գրոհել ցուցարարների դիրքերի վրա![]() 11 հունիսի 2013 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ոստիկանները սկսել են գրոհել ցուցարարների դիրքերի վրա:Իրավապահները մտել են Թաքսիմ հրապարակ, որտեղ ավելի վաղ դիրքավորվել էին բողոքող ակտիվիստները: Associated Press-ի փոխանցմամբ, նրանք հաղթահարել են բողոքողների սարքած բարիկադներն ու արցունքաբեր գազ կիրառել:Ոստիկանները շրջապատել են հրապարակն ու փակել բոլոր ելքերը: Հրապարակում գտնվող ակտիվիստները սկսել են «Մոլոտովի կոկտեյլներ» շպրտել իրավապահների վրա, բայց վերջիններս պաշտպանվել են արդեն հայտնի` ջրի օգնությամբ, հայտնում է Al Jazeera-ն: Մտնելով հրապարակ, ոստիկանները սկսել են պոկել ցուցարարների պահանջներով պաստառներն ու դրանց փոխարեն կախել Աթաթուրքի պորտրետը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր մոտ օրերս հանդիպել ցուցարարներին ու լսել նրանց պահանջները:Ստամբուլի նահանգապետն իր հերթին ներողություն էր խնդրել ոստիկանության չափից դուրս կոշտ վերաբերմունքի համար: Թուրքիայում մասսայական անկարգությունները սկսվեցին, երբ իշխանությունները ցրեցին Թաքսին հրապարակի ու դրան կից Գեզի այգու վերակառուցման դեմ ուղղված խաղաղ բողոքի ակցիաները: Շուտով բողոքներ սկսվեցին երկրի մի շարք խոշոր քաղաքներում, իսկ ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |