Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «Պարկեն» մարզադաշտում անցկացրել է մարզում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «Պարկեն» մարզադաշտում անցկացրել է մարզում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է նախախաղային մարզումը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:

Թեթև նախավարժանքից հետո, թիմն անցկացրել է երկկողմանի խաղ: Մարզմանը մասնակցում էին բոլոր հրավիրված ֆուտբոլիստները, ինչպես նաև լեհական «Լեխիայի» պաշտպան Լևոն Հայրապետյանը, ով սակայն չի մասնակցի հանդիպմանը:

Դանիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Երևանի ժամանակով ժամը 22:15-ին: Հայաստանը ԱԱ ընտրական B խմբում 3 միավորով 5-րդ տեղում է, իսկ Դանիան ունի 6 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---