Սերգեյ Մովսիսյանը բլից շախմատի աշխարհի առաջնությունում գրավել է 8-րդ տեղը

Սերգեյ Մովսիսյանը բլից շախմատի աշխարհի առաջնությունում գրավել է 8-րդ տեղը

PanARMENIAN.Net - Խանտի- Մանսիյսկում ավարտվել է բլից շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Նա վաստակել է 18 միավոր և գրավել 8-րդ տեղը:

Գաբրիել Սրագսյանը 17 միավորով 12-րդն է, Վլադիմիր Հակոբյանը նույնքան միավորով 13-րդը: Աշոտ Նադանյանը վաստակել է 13,5 միավոր և զբաղեցրել 51-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել վիետնամցի Լե Կուանգ Լյեմը:

Արագ և բլից շախմատի առաջնությունները կայացել են Խանտի- Մանսիյսկում հունիսի 6-10: Մրցանակային ֆոնդը կազմել է 400 000 դոլլար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---