Երևանի նորընտիր քաղաքապետը երդվեց. Ավագանու հատուկ նիստը շարունակվում է![]() 11 հունիսի 2013 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Քիչ առաջ Երևանի քաղաքապեարանում ՀՀ պետական հիմնով մեկնարկեց ավագանու հատուկ նիստը, որի ժամանակ տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: «Երդվում եմ բարեխղճորեն ու ազնվորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Պահպանել սահմանադրությունն ու օրենքները: Կատարել ավագանու որոշումներն ու գործել` ի բարօրություն հանրության: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- ասաց Տարոն Մարգարյանը: Երևանի պատմության թանգարանից հանդիսասրահ բերվեց Երևանի քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան, որը Տարոն Մարգարյանին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը, երդման ստորագրված տեքստն ի պահ դրվեց Երևանի պատմության թանգարանում, հնչեց Երևանի հիմնը: Ավագանու նիստը շարունակեց վարել Տարոն Մարգարյանը: Նիստին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սագսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունայնը, պատգամավորներ, նախարարներ ու այլ պաշտոնատար անձինք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |