Սերժ Սարգսյան. Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես ազնիվ, մտահոգ, մարդամոտ քաղաքապետ

Սերժ Սարգսյան. Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես ազնիվ, մտահոգ, մարդամոտ քաղաքապետ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հատուկ նիստի ժամանակ ելույթ ունեցավ Հանրապետության նախագահը:

«Շնորհավորում եմ բոլորիս Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի առիթով: ՀՀԿ-ն վստահեց Տարոն Մարգարյանին և նա գլխավորեց մեր ցուցակը: Ես շնորհակալ եմ, որ որ երևանցիները ևս վստահեցին նրան, քանի որ Տարոն Մարգարյանը նախորդ երկու տարում իրեն դրսևորեց որպես ազնիվ, մտահոգ, մարդամոտ քաղաքապետ»,-ասաց նախագահը և ավելացրեց, որ հիմա պատասախանատվության և տքնաջան աշխատանքի ճիշտ ժամանակն է, որ Երևանում չկան անլուծելի խնդիրներ, Երևանում կան դժվար և աշխատանքով լուծվող խնդիրներ:

«Եթե Տարոն Մարգարյանը և նրա թիմը շարունակեն վայելել քաղաքացիների վստահությունը, նրանք կկարողանան գտնել այդ խնդիրների լուծումները»:

Սերժ Սարգսյանը հիշեց 1990-ական թվականնները, երբ Երևանի բազմաբնակարան շենքերի բակերում սկսեցին հայտնվել ավտոտնակներ, բանջարանոցներ և այլ մանր կառույցներ, իսկ դրանք կառուցած քաղաքացիները հրաժարվում էին քանդել՝ մտածելով, թե փոխարենը մի պաշտոնյայի ավտոտնակ կկառուցվի:

«Փառք ու պատիվ Երևանի քաղաքապետին և ավագանուն, որ իրենց աշխատանքով վաստակեցին երևանցիների վստահությունը և հարյուրավոր բակեր վերադարձրեցին բնակիչներին ու երեխաներին: Ապագա 4 տարվա ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, քանի որ գործընթացը շարունակվելու է: Ես հավատում եմ, որ Երևանի ավագանին կարողանալու է մայրաքաղաքը բոլորիս համար դարձնել ավելի հարմարավետ, գեղեցիկ»,-ասաց նախագահը և ավելացրեց, որ վստահ է՝ պատասխանատու աշխատանքը կատարվելու է պատվով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---