Պարսից ծոցի միապետությունները պատժամիջոցներ են սահմանում «Հեզբոլլահի» դեմ

Պարսից ծոցի միապետությունները պատժամիջոցներ են սահմանում «Հեզբոլլահի» դեմ

PanARMENIAN.Net - Լիբանանի շիական «Հեզբոլլահի» դեմ պատժամիջոցներ են որոշել սահմանել Պարսից ծոցի միապետական երկրները, որոնք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամներ են: Որպես պատասխան միջոց «միջոցներ կձեռնարկվեն, ուղղված անշարժ գույքի ու ֆինանսական ավանդների» դեմ, որոնք պատկանում են շիաների շարժման անդամներին Պարսից ծովի երկրներում: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, սաուդյան SPA լրատվական գործակալության վրա հղումով:

Նախկինում ԱՊԼ բոլոր պետությունները՝ սունիներն ու շիաները, լիովին սատարում էին «Հեզբոլլահին» Իսրայելի դեմ պայքարում նրա ավանդի համար: Սակայն վերջին իրադարձությունները Սիրիայում փոխեցին ԱՊԼ տեսակետը: Անցած շաբաթ ԱՊԼ անդամների մեծ մասը դատապարտեց «Հեզբոլլահի» միջամտությունը սիրիական հակամարտությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---