Ահմեդ Դավութօղլու. Ադրբեջանն ու Թուրքիան կարևորում են Պաղեստինի խնդիրը

Ահմեդ Դավութօղլու. Ադրբեջանն ու Թուրքիան կարևորում են Պաղեստինի խնդիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան կարևորում են Պաղեստինի խնդիրը: Այդ մասին Բաքվում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հանդես գալով Պաղեստինին օգնության և Երուսաղեմի հատվածային զարգացման ռազմավարական պլանի ֆինանսավորման դոնորների խորհրդաժողովին:

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին հաստատել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, որը սատարում է Ադրբեջանին ղարաբաղյան կարգավորման հարցում: «Երկու երկրները կքննարկեն իրավիճակն ու հակամարտության հանգուցալուծման ուղիները: Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, Ադրբեջանի բարեկեցությունը և նրա հեղինակության բարձրացումը համաշխարհային մակարդակում միշտ կուրախացնի մեզ»,-ասել է Դավութօղլուն:

Բաքվում անցնում է Իսլամական ֆինանսական անվտանգության ցանցի հիմնադիր խորհրդաժողովը, ինչպես նաև Երուսաղեմի զարգացմանն ուղղված դոնորական խորհրդաժողովը, հայտնում է ANSPRESS-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---