Թուրքիայի նախագահը ստորագրել է հակաալկոհոլային օրենքը

Թուրքիայի նախագահը ստորագրել է հակաալկոհոլային օրենքը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ստորագրել է ալկոհոլի վաճառքն ու գովազդը կանոնակարգող օրենքը: Արգելվում է ալկոհոլային խմիչքների տարածումն ու գովազդը, ինչպես նաև օգտագործումը ամենուր, բացի արտոնագրված ռեստորաններից, բարերից ու խանութներից:

Ալկոհոլային խմիչքների վաճառքը Թուրքիայի ողջ տարածքում կարգելվի 22:00 մինչև 06:00-ն:

Մայիսի 24-ին ընդունված և նախագահին ներկայացված օրենքը վրդովմունք է առաջացրել թուրքական հանրության շրջանում, որը դա ընկալում է որպես քայլ դեպի իսլամականացում:

Օրենքի գլխավոր նախաձեռնող Էրդողանը հայտարարել է, որ թուրքական «ազգային խմիչքը այրանն է, իսկ ով ցանկանում է, կարող է տանը խմել ալկոհոլային խմիչքներ»:

Մինչդեռ ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթի արժեքների ցուցակում ընդգրկվելու համար ներկայացվել է թուրքական օղին՝ ռակիյան, որը շատ էր սիրում թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---