ՀՀ դեսպան. Ղազախստանի նախագահը կանգնած է եղել Հարավային Կովկասում զինադադարի հաստատման ակունքներում

PanARMENIAN.Net - Այսօր Ղազախստանում Հայաստանի դեսպան Լեւոն Խաչատրյանը իր հավատարմագրերն է հանձնել հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ հարեւան երկրներից մեկի հետ բարդ հարաբերությունների ոլորտում առկա նրբանկատ հարցերում, Ղազախստանի դիրքորոշումը, ինչպես եւ նախկինում, հավասարակշռված կլինի: Ղազախստանի նախագահը կանգնած է եղել Հարավային Կովկասում զինադադարի հաստատման ակունքներում, եւ ինձ շատ հաճելի է դեսպան լինել բարեկամ երկրում»,-լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Լ.Խաչատրյանը: «Կաշխատեմ անել ինձնից կախված առավելագույնը մեր երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնման համար: Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հեռավորությունը թույլ չի տալիս խոսել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման բարձր տեմպերի մասին, սակայն միշտ կան ռեսուրսներ այն բարելավելու համար»,-ավելացրեց նա: Նշենք, որ ըստ վիճակագրության ապրանքաշրջանառությունը Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ 2005 թվականին կազմել է 45,2 մլն դոլար, որը 3 անգամ ավել է 2004 թվականի ցուցանիշներից (15,1 մլն դոլար), հաղորդում է «Kazakhstan Today»-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---