Ռուբեն Հակոբյան. Գուցե անհրաժեշտ է խստացնե՞լ օրենքները, որոնք վերաբերում են ապօրինի զենք պահելուն11 հունիսի 2013 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանում ավանդական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեջբերեց հայտնի աֆորիզմը՝ «Եթե պատից զենք է կախված, ապա այն պետք է կրակի» և նկատեց, որ փորձը ցույց է տվել, որ այս տեսակետը ապացուցվել է: «Այդ զենքը կրակել է խորհրդարանում՝ հոկտեմբերի 27-ին, կրակել է մարտի մեկին, ներանձնային հարաբերությունների ժամանակ: Ավանդույթ է դարձել, որ իմանալավ, որ կան զինված մարդիկ, որ այդ զենքը գտնվում է ագրեսիվ մարդկանց մոտ, մենք ոչինչ չենք ձեռնարկում: Ինչո՞ւ չենք կարողանում զինաթափել այդ մարդկանց: Կամ պետությունն ի վիճակի չէ, կամ իշխանութանը ձեռնտու է, որ այդ ագրեսիվ մարդիկ զենք ունենան և ահաբեկեն քաղաքացիներին: Ապահով Հայաստան ենք հայտարարում, բայց անապահով վիճակում ենք պահում քաղաքացիներին»,- հայտարարեց պատգամավորը: Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ գուցե անհրաժեշտ է խստացնել օրենքները, որոնք վերաբերում են ապօրինի զենք պահելուն: «Այսօր էլ մենք գիտենք, որ մի խումբ մարդիկ կան, ովքեր իսկապես զինված են և հաշիվներ լուծելու համար կարող են զորք հանել իրար դեմ»,- ասաց պատգամավորը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |