Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և ԼՂՀ Մարտունի քաղաքների միջև![]() 11 հունիսի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 10-ին այցելեց Մարսելի հայ առաքելական եկեղեցի և հանդիպեց ծխական խորհրդի անդամների հետ: Այնուհետև Կ. Միրզոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի՝ Մարսելի մասնաճյուղի անդամների հետ: Նույն օրը երեկոյան ԼՂՀ ԱԳ նախարարի պատվին ընդունելություն կազմակերպվեց Մարսելի քաղաքապետարանում, որին ներկա էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Կարեն Միրզոյանը գոհունակություն հայտնեց Մարսել քաղաքի և ԼՂՀ միջև հաստատված բարեկամական կապերի կապակցությամբ և կարևորեց դրանց զարգացման և խորացման անհրաժեշտությունը: Հունիսի 11-ի առավոտյան ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն այցելեց Մարսելի հայկական Համազգային դպրոց, որտեղ հանդիպեց մանկավարժական կազմի, վարչական խորհրդի անդամների, ծնողների և աշակետների հետ: Այդ օրը Լե-Պեն-Միրաբո քաղաքում Կ. Միրզոյանը մասնակցեց քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բարեկամության հռչակագիր ստորագրվեց Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև: Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը՝ կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև և դրանց միջոցով կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը : ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |