Թբիլիսին հուսով է, որ Թուրքիան կաջակցի Վրաստանին 2008թ-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

PanARMENIAN.Net - Թբիլիսին հուսով է, որ Թուրքիան կաջակցի Վրաստանին 2008թ-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այդ մասին թուրքական «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հիմնական նպատակը, ըստ Սահակաշվիլիի, պաշտպանությունն է «արտաքին ագրեսիայից»: «2008-ին համապատասխան պայմաններ կլինեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այն ժամանակ էլ Սեւ Ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ներքին ծով»,- նշել է Վրաստանի նախագահը: «Հուսով եմ, որ գարնանը մենք կստանանք նոր անդամների դաշինք ընդգրկվելու ժամանակացույցը: Այդ գործընթացում որոշիչ դեր կխաղա Թուրքիան»,- ընդգծել է Վրաստանի ղեկավարը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ին անդամակցելը կօգնի Վրաստանին եվրաինտեգրման հարցում: «Անդմակցությունը ՆԱՏՕ-ին ճանապարհ կհարթի Եվրոպային միանալու համար, իսկ դա նշանակում է, որ մենք կդառնանք վստահելի եւ գրավիչ շուկա արտասհմանյան ներդնողների համար»,- ասել է Սահակաշվիլին: «Բացի այդ, անդամակցությունը մեզ կպաշտպանի արտաքին ագրեսիայից, ինչը չափազանց կարեւոր է, եւ ներքին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություններ կստեղծի»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Նա նշեց, որ 2008թ-ին ռուս զինվորականների դուրս բերումից հետո, Վրաստանի տարածքում այլեւս չեն լինի արտերկրյա զորքեր, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---