ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Ռուսհամագործակցությունը» հստակեցրել են առաջիկա անելիքները

ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Ռուսհամագործակցությունը» հստակեցրել են առաջիկա անելիքները

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Վիկտոր Ռատնիկովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության միջև մշակութային կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Երկուստեք կարևորելով հումանիտար ոլորտում համագործակցությունը՝ կողմերն անդրադարձել են կոնկրետ նախագծերի և դրանց շուրջ հստակեցրել առաջիկա անելիքները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---