Առաջին կեսից հետո Հայաստանը Կոպենհագենում հաղթում է Դանիային![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում տեղի է ունենում աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի Դանիա- Հայաստան հանդպիումը: Մալթայի հետ խաղից հետո Վարդան Մինասյանը մի շարք փոփոխություններ էր կատարել կազմում: Մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ Յուրա Մովսիսյանը: Եվ խաղակեսի հենց սկզբից հայերն անակնկալի բերեցին մրցակցին: Հանդիպման առաջին րոպեին Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո Մովսիսյանը ազատվեց մրցակցից և բացեց խաղի հաշիվը: Գոլն ընդունելուց հետո դանիացիներն ակտիվացան և մի շարք գրոհներ կազմակերպեցին: Սակայն հայերին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Հայաստանի ֆուտբոլիստները, սակայն, կարողացան հանգստացնել խաղը և կազմակերպել հակագրոհներ: Դրանցից մեկի ժամանակ Գևորգ Ղազարյանը մոտ էր հաշիվը կրկնապատկելուն, սակայն Դանիայի դարպասապահը հետ մղեց գնդակը: 19-րդ րոպեին Օզբիլիսը խորքից փոխանցում ստացավ Վալերի Ալեքսանյանից և ընթացքից գեղեցիկ հարվածով գրավեց Անդերսենի դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը: Գոլից հետո խաղը հիմնականում ընթանում էր կենտրոնում, հայ ֆուտոբլիստներին հաջողվեց հանգստացնել խաղը և զսպել դանիացիների գրոհները: Առաջին կեսից Հայաստանը հաղթում է 2:0 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |