Վարդան Մինասյան. Մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասել է, որ Մալթայից կրած պարտությունից հետո թիմում փոխվել է հոգեբանությունը: «Այդ պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր»,- նշել է մարզիչը: Նա խոստովանել է, որ իր համար խաղի արդյունքը անակնկալ էր, սակայն նա չի կենտրոնանում հաշվի վրա, քանի որ իր համար կարևորը ցուցադրած խաղն է և արդյունքը. «Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել և հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք»: Մինասյանն ավելացրել է, որ Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: «Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի»,- ավելացրել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |