Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է![]() 12 հունիսի 2013 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 98-րդ տեղն է գրավում Global Peace Index -2013-ում: Երկրների խաղաղասիրությունը գնահատվում է 23 ցուցիչներով, ներառյալ ներքին ու արտաքին պատերազմների քանակը, հարաբերությունները հարևան երկրների հեր, հանցագործությունների քանակը, քաղաքական կայունությունը, սպառազինության ներկրումն ու արտահանումը: Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը՝ 115 տեղից բարձրանալով 98-րդ տեղը: Ադրբեջանը՝ 126-րդն է, Վրաստանը՝ 139, Թուրքիան՝ 134, իսկ Իրանը՝ 137-ը: Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը հարևանների հետ հարաբերություններում ու սպանությունների ցածր ցուցանիշով: Ամենախաղաղ երկիրը, ինչպես և նախորդ տարիներին, ճանաչվել է Իսլանդիան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |