Էթյեն Մահչուբյան. Հսկայական անդունդ կա իսլամիստների ու աշխարհիկ պետության կողմնակիցների մեջ![]() 12 հունիսի 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Թաքսիմ հրապարակում ծավալվող իրադարձությունները բազմակողմ են: Ամեն ինչ սկսվեց հանրության աշխարհիկ մասից և որպես երիտասարդական շարժում: Մյուս կողմից կա ևս մեկ մասնակից՝ «Թաքսիմ պլատֆորմը», որին անդամակցում են Թաքսիմ թաղամասի բնակիչները: Այդ շարժման նպատակն է պաշտպանել Թաքսիմ հրապարակն ու Գեզի զբոսայգին: Այդ մասին հայտարարել է թուրքահայ լրագրող ու քաղաքագետ Էթյեն Մահչուբյանը: Ըստ նրա, հետո միացան այլ խմբեր, որոնք ներկայացնում են թուրքական քաղաքական բեմի ողջ սպեկտրը: Խնդիրն այն է, որ այդ խմբերն այժմ բավականին դժվար է տարանջատել: «Որովհետև այդ շարժման հիմնական մասը քաղաքացիների խումբ է, որը չունի առաջնորդ: Եվ նրանք պատրաստ չեն կիրառել դասական քաղաքականության գործիքներ ու մեթոդներ: Այս իրավիճակը ճանապարհ հարթեց այլ, առավել կազմակերպված խմբերի համար: Առաջացավ յուրօրինակ մշակույթ, սակայն դա պառակտման մշակույթ է: Նրանք կողք կողքի են, բայց միասին չեն: Առանց հստակ պահանջների շարժումը գնալով կորցնում էր իմաստը»,-նշել է նա: Մահչուբյանը նշել է, որ իշխանությունները փորձում են տարբերակել բոլոր այդ խմբերը: «Սակայն, սկզբում իշխանությունները չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Հատկապես առաջին երեք օրը: Ավելի խորը վերլուծելով իրադարձությունները, հասկանում ես, որ հսկայական անդունդ կա իսլամիստների ու աշխարհիկ պետության կողմնակիցների միջև: Ես գտնում եմ, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են մի իրավիճակ ստեղծել, որը կբերի հեղաշրջման: Մենք տեսնում ենք դրա նշանները, մասնավորապես, ֆինանսական շուկաներում, մենք տեսնում ենք նոր կապերի հաստատում տարբեր կազմակերպությունների միջև»,-ասել է Մահչուբյանը, հայտնում է euronews-ը. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |