Հունաստանը կորցրեց զարգացած երկրի կարգավիճակը![]() 12 հունիսի 2013 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը առաջին զարգացած երկիրն է, որը կկորցնի այդ կարգավիճակը: Ինչպես ասվում է վարկանիշը կազմող MSCI գործակալության մամլո հաղորդագրության մեջ, Հունաստանը կճանաչվի զարգացող շուկա: Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի տնտեսության այժմյան վիճակը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ներկայացվում են զարգացած շուկաներին, մեծ է պարտքային բեռը, դժվարություններ կան կապիտալի ներգրավման առումով: Նվազել է նաև Մարոկկոյի կարգավիճակը: Պետությունը զրկվել է իր տեղից զարգացող երկրների շարքում ու ճանաչվել է անցումային շուկա: Միաժամանակ ԱՄԷ և Քաթարը ճանաչվել են զարգացող երկրներ: Հունաստանը զարգացած շուկա էր ճանաչվել 2001 թվականին: Այժմ, ըստ MSCI-ի, զարգացածների ցուցակում 22 երկիր կա: Եվս 22 երկիր հարամվում է զարգացող: Մյուս պետությունները համարվում են անցումային շուկաներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |