Մոսկվայում սպանվել է Իրաքում ՀՀ դեսպանի եղբայր Հովիկ Մուրադյանը![]() 12 հունիսի 2013 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Նովինսկի բուլվարում գտնվող Lotte Plaza Hotel-ի մոտ սպանվել է խոշոր գործարար Հովիկ Մուրադյանը: Նրա մարմինը հայտնաբերվել է այդ փողոցում դանակահարության հետքերով, հայտնել է Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությունը: Մարդասպանին հաջողվել է հեռանալ հանցագործության վայրից: Փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է Life News-ը, 51-ամյա գործարարը ժամանել էր հյուրանոց հանդիպման: Հանցագործը նրան դանակի 5 հարված է հասցրել: Զոհվածը Մոսկվայում հայտնի գործարար է: 1992թ. նա եղբոր հետ միասին հիմնեց միջազգային շինարարական «Բամո» ընկերությունը: Մուրադ Մուրադյանը զբաղեցնում է Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |