Հայաստանում 4,6 տոկոսով նվազել է կոնյակի արտադրությունը![]() 12 հունիսի 2013 - 13:18 AMT PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 4 964,3 հազար լիտր կոնյակ, ինչը 4,6 տոկոսով պակաս է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (5 203.6 հազար լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 2 499,3 հազար լիտր օղի, ինչն ավելի է 2012-ի ցուցանիշից (2 359,7 հազար լ) 5,9 տոկոսով: Բացի այդ, 2013-ի հունվար-ապրիլին արտադրվել է 1 660,9 հազար լիտր գինի 2012-ի 1 363 հազար լիտրի փոխարեն (21,9 տոկոս աճ): Շամպայն գինիների արտադրությունն աճել է 2,3 անգամ` կազմելով 69,5 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-ապրիլին կազմել է 11 815,4 հազար լիտր, ինչը 57,1 տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (11 815,4): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |