Ֆրանսիան 500 հազար եվրո կհատկացնի Հայաստանին ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար

Ֆրանսիան 500 հազար եվրո կհատկացնի Հայաստանին ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրեցին ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով, հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրո՝ «Տաթև» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը:

Նախատեսվում է նաև ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաև աջակցություն տրամադրել Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով և այլն: Ստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված ֆինանսական արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---