Սոցիոլոգ. Ծննդօգնության հավաստագրերը տեղայնացնելու որոշմանը կհետևի մասնավոր ծննդատների թվի ավելացումը![]() 12 հունիսի 2013 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն առողջապահական սոցիոլոգիայով զբաղվել է 1975-80-ականներին, բայց այսօր ասուլիսի ժամանակ վերլուծեց ներկա իրավիճակը, հաշվի առնելով պաշտոնական վիճակագրությունը, Առողջապահության նախարարի` ծննդօգնության հավաստագրերի տեղայնացնելու մասին որոշման համատեքստում: Ըստ վիճակագրության 2000 թվականին տան պայմաններում ծննդաբերել է 1000 կին, 2005-ին` 650, 2011-ին` 150: «Այս դրական միտումը նշանակում է, որ մարդիկ արդեն վստահում են բուժհաստատություններին, բայց դա միանշանակ չէ: Բարդություններով հղիությունների ժամանակ կանայք այնպիսի բժիշկների կարիք են ունենում, որ մարզային ոչ բոլոր ծննդատներում կան: Բացի այդ ծննդատների մի մասում խնդիր կա եղած բժիշկների մասնագիտական որակները բարձրացնել, համապատասխան մասնագիտական սարքավորումներով հագեցնել: «Նախարարությունը պետք է նախևառաջ հասցներ իրավիճակը նրան, որ մարզային ծննդատները համալրված լինեն նույնչափ, որքան մարզերում է: Կնոջը Երևանում ավելի հեշտ է լավ մասնագետ գտնել, քան իր մարզի ծննդատանը»,- ասաց Ադիբեկյանը: Նրա խոսքով, այն դեպքերում, երբ կինն առանց պատճառի չի ցանկանում ծննդաբերել իր մարզում, գալիս է, օրինակ, Երևան և վճարում 107 հազար դրամ, որոշումն արդարացված է: «Գյուղերի ունևոր խավը կաշխատի իր հարսներին լավ պայմաններում ծննդաբերելու տանի, իսկ նրանք, ովքեր ավելի համեստ են ապրում, կծննդաբերեն իրենց մարզում` բավարարվելով այնտեղի պայմաններով»,- ասաց սոցիոլոգը: Նա նշեց մի հետևանք, որ ծննդօգնության հավաստագրերը տեղայնացնելու որոշմանը կհետևի` մասնավոր ծննդատների թվի ավելացում: Կհայտնվեն նոր բուժհաստատություններ, որոնք կառաջարկեն ավելի լավ պայմաններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |