Ադամ Շիֆ. Գերագույն դատարանի որոշումը Հայոց ցեղասպանությանն առնչվող հայցերի վերաբերյալ խորը հիասթափություն է առաջացրել

Ադամ Շիֆ. Գերագույն դատարանի որոշումը Հայոց ցեղասպանությանն առնչվող հայցերի վերաբերյալ խորը հիասթափություն է առաջացրել

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը Մովսիսյանն ընդդեմ Versicherung AG-ի գործում փաստարկները չլսելու մասին խորը հիասթափություն է առաջացրել ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ժառանգների համար արդարության հասնելու առումով, այնպես էլ կարևոր սահմանադրական հարցերով: Ես, որպես Կալիֆորնիա նահանգի սենատոր, եղել եմ նման հայցերով վաղեմության ժամկետը երկարաձգելու մասին օրինագծի գլխավոր համահեղինակը»,-ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Մինչ դատարանի այս որոշումը, ես օրինագիծը մշակեցի, որպեսզի պարզ լինի, որ ԱՄՆ քաղաքականությունը ցեղասպանության զոհերին օգնելու առումով, լինի դա Հայոց ցեղասպանությունը թե այլ ոճրագործություն, նախատեսում է նաև վնասի հատուցման հայցեր: Դաշնային ղեկավարությունը պետք է հորդորի պետությանը աջակցել ցեղասպանություն վերապրածներին՝ չխոչընդոտելով նման հայցերին: Դա մեծապես կարևորվում է, և ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Շիֆը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---