Մոսկվայում հայ գործարարի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել![]() 12 հունիսի 2013 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում հայ գործարար Հովիկ Մուրադյանի, որը Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է, սպանության փաստով քրեական գործ է հարուցվել «Սպանություն» 105 հոդվածով: Հանցագործությունը կատարվել է հունիսի լույս 11-ի գիշերը Մոսկվայի Նովինսկի բուլվարում գտնվող Lotte Plaza Hotel-ի մոտ: Հովիկ Մուրադյանի մարմինը հայտնաբերվել է այդ փողոցում դանակահարության հետքերով, հայտնել է Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությունը: Մարդասպանին հաջողվել է հեռանալ հանցագործության վայրից: Փաստով հարուցվել է քրեական գործ: Հանցագործը դանակահարել է գործարարին հենց հյուրանոցի մուտքի մոտ: Տեսախցիկները գրանցել են կատարվածը: Ինչպես հայտնում է Life News-ը, 51-ամյա գործարարը ժամանել էր հյուրանոց հանդիպման: Հանցագործը նրան դանակի 5 հարված է հասցրել: Զոհվածը Մոսկվայում հայտնի գործարար է: 1992թ. նա եղբոր հետ միասին հիմնեց միջազգային շինարարական «Բամո» ընկերությունը: Ըստ նախնական տվյալների Մուրադ Մուրադյանը զբաղեցնում է Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |