«Արմավիայի»՝ օդի տուրքի գծով պարտավորությունները ՀՀ նկատմամբ կազմում են 5մլրդ 400 մլն դրամ![]() 12 հունիսի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականից «Արմավիա» ավիաընկերությունը գանձել է 9 մլրդ 561մլն դրամ ավիատոմսերի արժեքի մեջ ներառված օդի տուրք: Ընկերության՝ օդի տուրքի գծով պարտավորությունեը ՀՀ նկատմամբ կազմում են 5մլրդ 400 մլն դրամ: Այս գումարը պետբյուջե չի մուտքագրվել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: ՕԵԿ խմբակցությունը ՀՀ կառավարություն գրավոր հարցապնդում էր ուղղարկել, որը վերաբերում էր Արմավիա ավիաընկերությանը և 2009 թվականից ավիատոմսերի արժեքի մեջ ներառված 10.000 դրամ օդի տուրքին: «Մեզ հետաքրքրում էր, թե որպես օդի տուրք գանձված գումարները ինչ չափով են մուտքագրվել պետական բյուջե»,- խորհրդարանում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ կառավարությունը պատասխան է ուղարկել, որում նշված է, որ որպես օդի տուրք թռիչքներ իրականացնող բոլոր ավիաընկերություններից միասին գանձվել և պետբյուջե է մուտքագրվել 24 մլրդ 336 մլն դրամ: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կառավարության ներկայացրած պատասխանի մեջ նշված է միայն, թե որքան գումար է գանձել ավիաընկերությունը և չի նշված թե որքան է մուտքագրվել պետբյուջե, կամ առհասարակ մուտքագրվել է, թե՝ ոչ: «Պատասխանում ասվում է, որ ընկերությունը դեռևս սնանկ չի ճանաչվել և լուծարման գործընթացում չի գտնվում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: Նա ևս մեկ անգամ հարց ուղղեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին և խնդրեց ներկայացնել, թե տուժեր տուգանքներ կիրառվե՞լ են, եթե այո՝ ի՞նչ չափով և ի՞նչ ժամանակահատվածում: « Այդ տուրքը ընդգրկվել է տոմսի արժեքի մեջ և տրամաբանության չի ենթարկվում, եթե ժամանակին չի կատարվել բյուջե մուտքագրումը»,- ասաց պատգամավորը: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց որ պետությունը դատական հայցով դիմել է դատարան ՝ այդ գումարը գանձնելու համար: Հովհաննես Մարգարյանն իր հերթին նկատեց, որ փաստորեն «Արմավիան» գանձել է այդ գումարները, բայց պետբյուջե չի մուտքագրվել. «Մեկ տարուց ավելի է փաստորեն վճարում չի եղել: Բավականին լուրջ թվեր են կազմելու, հուսում եմ, որ և կառավարությունը, և ԱԺ-ն շահագրգռված կլինեն, որ այդ տուգանքները գանձվեն»: Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթերը և հայտարարել , որ սկսում է սնանկության գործընթաց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |