ԵՄ-ն բացատրություններ է պահանջել ԱՄՆ-ից հեռախոսազրույցների լսման կապակցությամբ

ԵՄ-ն բացատրություններ է պահանջել ԱՄՆ-ից հեռախոսազրույցների լսման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը բացատրություններ է պահանջել ԱՄՆ-ից հեռախոսազրույցների լսման կապակցությամբ հատուկ ծառայությունների կողմից, հայտնում է AFP-ն:

Արդարադատության գծով ԵՄ հանձնակատար Վիվիան Ռեդինգը նամակ է հղել ԱՄՆ գլխավոր դատախազին՝ տեղեկություններ խնդրելով PRISM ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև այն օրենքների մասին, որոնք արտոնում են նման ծրագրերի կիրառումը:

ԵՄ-ն պահանջում է արագ և առարկայական պատասխաններ հետևյալ հարցերին՝ արդյո՞ք այդ ծրագրերը վերաբերում են միայն ԱՄՆ ռեզիդենտներն, թե նաև եվրոպացիներին, ինչ հիման վրա և ինչ չափանիշներով է կատարվում տեղեկատվության հավաքագրումը կոնկրետ դեպքերում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---