Վաֆա Գուլուզադե. Թուրքիայի մասնատումը Ադրբեջանի համար կյանքի ու մահվան հարց է

Վաֆա Գուլուզադե. Թուրքիայի մասնատումը Ադրբեջանի համար կյանքի ու մահվան հարց է

PanARMENIAN.Net - Թուրքիայի մասնատումը հավասարազոր է Ադրբեջանի կյանքի ու մահվան հարցին: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Ըստ նրա, Թուրքիայի մասնատումը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար:

«Այդ վատ գաղափարը տարածված է օդում, սակայն, ոչ ոք չգիտի, թե ինչպես այն կյանքի կկոչվի: Արևմուտքը Սիրիայի, Եգիպտոսի, Լիբիայի օրինակով փորձում է ոչնչացնել Թուրքիան: Դրանով իսկ կարող են պայմաններ ստեղծվել հայերի տարածքային նկրտումների համար: Սցենարի նման զարգացման դեպքում Ադրբեջանը կկորցնի բոլոր շանսերը: Չէ որ Թուրքիան մեր միակ հենասյունն է տարածաշրջանում: Թուրքիայի մասնատումը Ադրբեջանի համար կյանքի ու մահվան հարց է: Այդ տեսակետից Թուրքիայի վախճանը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար»,-ասել է նա, հայտնում է Modern.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---