Անհեթեթ սխեմա և վարկաբեկելու փորձ. Վարչապետը՝ օֆշորային ընկերության և իր հասցեին հնչող մեղադրանքների մասին12 հունիսի 2013 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անհեթեթ է համարում իր` Կիպրոսում օֆշորային ընկերությունում բաժնետեր լինելու մասին տեղեկությունները: Այսօր խորհրդարանում նա նշեց, որ ինքը մեղադրվում է այն բանում, որ օֆշորային գոտում իր անունով ստեղծել է ձեռնարկություն` նպատակ ունենալով խլել ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով իրեն պետք է գումարներ հատուցեն: Վարչապետը հայտարարեց, որ այդ ոլորտին քչից-շատ ծանոթ մարդու համար էլ առաջին հայացքից պարզ է, որ դա անհեթեթ սխեմա է: Նա նաև հայտնեց, որ որևէ մեկի համար դժվար չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի անունով` չունենալով դրա թույլտվությունը. «Այդպիսի ձեռնարկություն կարելի է ստեղծել ցանկացածի անունով»: «Եթե ինչ-որ մեկին ուզում ես վարկաբեկել, ապա սա շատ լավ տարբերակ է, բացի այդ «Հայկական ժամանակը» ինձ հարց էր տվել, թե որտեղ եմ գտնվել այդ օրը, երբ գրանցվել է ընկերությունը, ես պաշտոնական այցով գտնվել եմ Պրահայում, բազմաթիվ լրագրողներ եղել են ինձ հետ»,- ասաց վարչապետը: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ հանգիստ է վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, քանի որ սա ոչ վերջին, ոչ առաջին դեպքն է: «Վերջին քսան տարիների ընթացքում այդպիսի փորձերը բազմաթիվ են: Երբ ես Կենտրոնական բանկի նախագահ էի, ասում էին, որ բանկերը փակում եմ, որ յուրացնեմ: Սակայն ապագայում այդ մեղադրանքները հերքվեցին: Շրջանառության մեջ դրվեցին լուրեր, թե ես Նաիրիտ գործարանի սեփականատերն էլ եմ»,- ասաց նա: Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ կառավարության և քաղաքական մեծամասնության հետևողական ջանքերի շնորհիվ ընդունվել է օրենք, որով հինգ հարյուր բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածը պետք է հայտարարգրվի և ներկայացվի հասարակությանը: «Սա ճիշտ ճանապարհ է, որպեսզի ցանկացած պաշտոնատար անձ ի սկզբանե կաշկանդված լինի: Ես ուրախ եմ, որ թիրախը այսօր ես եմ և պետք է պատրաստ լինեմ ապագայում ևս, քանզի սա ենթադրում է դեմոկրատական հասարակությունը»,- եզրափակեց վարչապետը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |