Ռուսաստանում երկքաղաքացիություն չի լինելու

PanARMENIAN.Net - Ռուսաստանի օրենսդրությունը երկքաղաքացիություն չի նախատեսում: Այդ մասին նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հայ լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանում երկքաղաքացիություն մտցվի եւ կկարողանան արդյոք հայերը միաժամանակ ունենալ եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի քաղաքացիություն: «Այլ երկրների քաղաքացիները, եթե ցանկանում են կապել իրենց կյանքն ու ճակատագիրը Ռուսաստանի հետ, պետք է հրաժարվեն իրենց քաղաքացիությունից, եւ ընդունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Նախատեսված է համապատասխան կարգ, եւ այն պետք է պահպանվի»,-նշել է նա: «Միեւնույն ժամանակ ես կարծում եմ, որ հետխորհրդային տարածքում իրավիճակն, իհարկե, առանձնահատուկ է, եւ մենք պետք է ձգտենք ստեղծել պայմաններ պարզեցնելու համար Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու կարգը բոլոր նրանց համար, ով ցանկանում է»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---