Օֆշորներից մինչև ձախողված ընդդիմություն. Վարչապետն ու Զուրաբյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին

Օֆշորներից մինչև ձախողված ընդդիմություն. Վարչապետն ու Զուրաբյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը շարունակեց ինչպես ինքն է անվանում «Օֆշոր գեյթի» թեման և հայտարարեց, որ վարչապետի բացատրությունները, թե ինքը Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության հետ որևէ առնչություն չունի, համոզիչ չեն ու նրա խոսքերին երկրում քչերն են հավատում: Լևոն Զուրաբյանն առաջարկեց խորհրդարանում ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը ոչ միայն առնչություն չունի այդ ընկերության հետ, որևէ մեկին չի լիազորել իր անունով նման ընկերություն գրացնել և ինքն էլ ոչ միայն Կիպրոսում, այլև աշխարհի այլ երկրներում օֆշորային ընկերություն չունի, այլև դիմել է իրավապահ մարմիններին՝ հարցը պարզաբանելու համար: Նա նշեց, որ լրատվամիջոցներում բազմաթիվ սկանդալային նյութեր են հրապարակվում տարբեր պաշտոնյաների մասին և եթե պատգամավորները սկսեն զբաղվել դրանց ուսումնասիրմամբ, ապա ժամանակ չեն ունենալ օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու:

«Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե բանկը իմ միջնորդությամբ տվել է տասը մլն ԱՄՆ դոլար վարկ, դա անհեթեթություն է: Բանկը որևէ ձեռնարկության չի տրամադրի նման գումար, եթե չունենան այդ բիզնես ծրագրի ուսումնասիրություն և ռիսկերի հստակ մեթոդաբանություն: ՀՀ-ում տրամադրված ցանակցած վարկ, որ տրամադրվել է առևտրային բանկերի կողմից, կարելի է կապել վարչապետի անվան հետ, որովհետև մենք իրականացրել ենք բազմաթիվ հակաճգնաժամային ծրագրեր, բայց բանկերը ինքնուրույն են որոշել տրամադրել վարկ, թե՝ ոչ»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյանն իր հերթին նկատեց, որ վարչապետի խոսքին ոչ բոլորն են նկատում և անդրադառնալով իր առաջարկին, ասաց. «Մեր մասին մի մտածեք, մենք պատրաստ ենք ձեռքերս քշտել ու մտնել այս գործի մեջ»: Լևոն Զուրաբյանը ևս մեկ հարց հնչեցրեց և վարչապետին խնդրեց ներկայացնել իր մասնագիտական կարծիքն այն մասին, թե ինչպես է հնարավոր, որ ամեն տարի 5-7% տնտեսական աճ գրանցած երկրից ամեն տարի մոտ հիսուն հազար մարդ արտագաղթի:

«Ես զարմանում եմ, որ ձեր ելույթի սկզբում անվստահություն եք հայտնում ինձ, հետո հետաքրքրվում եք կարծիքով: Եթե չեք հավատում իմ խոսքին, ինչո՞ւ է հետաքրքրում իմ կարծիքը: Ես կարող եմ բազմաթիվ մեղադրանքներ հնչեցնել ձեր հասցեին՝ նմանատիպ քաղաքական գնահատականներով, այն ինչ դուք անում եք պարբերաբար այս դահլիճում: Այս դահլիճում մեծամասնությունը հոգնել է արդեն ձեր միատոն մեղադրանքներից, որորվհետև բոլորի համար հասկանալի է ամեն բան: Շարունակեք ձեր այդ ոճը, եթե գտնում եք, որ այն ձեզ քաղաքական դիվիդենտներ է բերելու: Ժողովուդրը շատ լավ ահսկանում է, ինչ նպատակ եք հետապնդում այս հարցերը բարձարցնելով»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ ՀՀ-ն միակ երկիրը չէ, որտեղից կա արտագաղթ, չկա մի անցումային երկիր, որտեղից արտագաղթ չլինի: «Հարցը այն է, ինչ քայլեր ենք ձեռնարկում դրանք կանխելու ողղությամբ: Իշխանություններն են առաջին հերթին պատասխանատու, բայց պետք չէ ձեր ձեռքները լվանաք ու ղրաղ քավեք, ասեք, որ դուք դրա հետ կապ չունեք: Դուք էլ ունենք պատասխանատվություն, որովհետև եթե ժողովորդը տեսնում է, որ չկա այլընտրանք, չկա լուրջ քաղաքական ուժ, որի հետ կարող է հույսեր կապել, հուսհատվում է, դա ձեր ձախողումն է»,- եզրափակեց վարչապետը:

 Ուշագրավ
---