Արցախի, Սյունիքի և սիրիահայ 8-25 տարեկան երեխաներն ու երիտասարդները կմասնակցեն Շուշիի ճամբարին12 հունիսի 2013 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ամեն տարի այս տարի ևս Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ԼՂՀ ներկայացուցչությունը Շուշիում կազմակերպելու է ամառային ճամբար: Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրել է ընկերակցության ԼՂՀ ներկայացուցիչ Արսեն Մանասյանը, այս տարի ճամբարը կկազմակերպվի հունիսի 23-ից մինչև հուլիսի վերջը, որին հնարավորություն կունենան մասնակցելու Արցախի, Սյունիքի 8-25 տարեկան մանուկներն ու երիտասարդները: Ճամբարը կգործի 5 փուլով, որից երեքը նախատեսված է 8-12 տարեկան մանուկների համար, մյուս երկուսին կմասնակցեն 13-16 տարեկան պատանիներ,իսկ վերջին փուլին՝ 16-25 տարեկան երիտասարդներ: Արսեն Մանասյանը հավելեց նաև, որ այս տարի ճամբարին կմասնակցեն նաև սիրիահայ երիտասարդներ ու պատանիներ: Ճամբար է նախատեսում կազմակերպել նաև Հայ օգնության միությունը. ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետուհի Կարինե Դադայանի տեղեկացմամբ ՝ Գանձասարում է կազմակերպվելու 10-րյա ճամբարը, որը մեկնարկելու է հունիսի 26-ին։ Ճամբարում կհանգստանան 10-15 տարիքային խմբի շուրջ 100 երեխաներ՝ հիմնականում Բերձորի, Կովսականի և Քաշաթաղի շրջանի մի քանի բնակավայրերում ապրող սիրիահայեր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |