Շփման գծում փոխհրաձգության մասին հաղորդագրությունը Բաքվի ԶԼՄ-ների հերթական կեղծիքն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունում հերքել են Ադրբեջանի ԶԼՄ-ների տարածած «շփման գծի Տերտերի ուղղությամբ ինքնաձիգներից եւ հրանոթներից Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծման մասին» հայտարարությունը : Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net գործակալությանը ԼՂՀ ԱԳՆ վերլուծական բաժնի աշխատակից Լեոնիդ Մարտիրոսյանը, սա «ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է»: Նրա խոսքերով, նման տիպի հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը եւ զուտ քարոզչական բնույթ են կրում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---