8-րդ անգամ անընդմեջ աշխարհի լավագույն օդանավակայան է ճանաչվել Սեուլի «Ինչխոնը»![]() 13 հունիսի 2013 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Կորեայի Հանրապետության գլխավոր օդային դարպասը՝ Սեուլի «Ինչխոն» միջազգային օդանավակայանը 8-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն օդանավակայանը: Նման որոշում է կայացրել Օդանավակայանների միջազգային խորհուրդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Սեուլյան ևս մեկ միջազգային օդանավակայան՝ «Իմպխոն», երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է միջին թողունակությամբ օդակայաններից լավագույնը: Միջին են համարվում այն օդակայանները, որոնց թողունակությունը 15 մլն ուղևորից ավելի է տարեկան, սակայն չի հասնում 25 մլն ուղևոր թողունակության: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |